24 08 2018

Ադրբեջանը ստացել է բելառուսական «Պոլոնեզ»-ի կատարելագործված տարբերակը

Ադրբեջանը ստացել է բելառուսական «Պոլոնեզ»-ի կատարելագործված տարբերակը

Ադրբեջանցի զինվորականներն արդեն ստացել են բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կատարելագործված տարբերակը, որն անցյալ տարվա աշնանն էր փորձարկվել։ Այս մասին գրում է Sputnik.by-ը։ Տեխնիկան զորամասերից մեկում ընդունել է անձամբ նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանը վերջին տասնամյակների ընթացքում բելառուսական ռազմական տեխնիկայի հիմնական սպառողը և հուսալի գործընկերն է դարձել։ Անկախության տարիներին պետությունը Բելառուսից ավելի քան կես միլիարդ դոլարի զենք է գնել։ 2002-2012թթ. Մինսկը Բաքվին մատակարարել է Т-72 տեսակի 153 տանկ, 122 մմ տրամաչափի 120 հատ Դ-30 քարշակող հրետանային համակարգ, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» 12 ինքնագնաց հրետանային կայանք, ԲՏՐ-70 տիպի 60 զրահափոխադրիչ, Սու-25 տիպի 11 գրոհիչ։

Ինչպես հաղորդվում է, համակարգի մատակարարումը հնարավոր է ազդարարի Բաքվի և Մինսկի միջև ռազմատեխնիկական համագործակցության նոր փուլի մասին։ Այս օրերին Բաքվի զինվորական պատվիրակությունը պաշտոնական այցով Բելառուսում է՝ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ։ Հավանաբար հենց նոր գործարքների մասին պայմանավորվելու համար էլ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը ժամանել է Բելառուս։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ