Հաջորդ տարի Ռուսաստանը կսկսի Թուրքիային С-400 համակարգեր մատակարարելու պայմանագրի իրականացումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսoբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեևը, գրում է РИА Новости-ն։
«Պայմանագիրն իրագործվում է համաձայնեցված ժամկետներում։ 2019 թվականին մենք կսկսենք իրագործել պայմանագիը»,- ասել է նա։
2017 թվականի աշնանը Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը հաղորդել էին, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվածություններ են ձեռք բերել ռուսական С-400 համակարգեր Թուրքիային մատակարարելու մասին և պայմանագիր են ստորագրել։ Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան այդ համակարգերի առաջին վճարումն արդեն արել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը