18 08 2018

Բելառուսը նոր կառավարություն ունի

Բելառուսը նոր կառավարություն ունի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավարությանը, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

«Բելառուսի վարչապետ է նշանակվել Սերգեյ Ռումասը, ով մինչ այս ղեկավարում էր Զարգացման բանկը»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Առաջին փոխվարչապետ է նշանակվել Ալեքսանդր Տուրչինը, ով մինչ այս կառավարության աշխատակազմի ղեկավարն էր: Փոխվարչապետ է նշանակվել Իգոր Լյաշենկոն: Նա այս պահին գործուղման մեջ է, տեղյակ է փոփոխությունից։ Վարչապետի տեղակալներ են նշանակվել նաև Վլադիմիր Կուխարևը և Իգոր Պետրիշենկոն։ 

Բելառուսի նախագահը նաև մի շարք նախարարներ է նշանակել, այդ թվում՝  ճարտարապետության և շինարարության, էկոնոմիկայի, արդյունաբերության, կապի և տեղեկատվության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ