Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ազգի կամք» և «Արմատական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորներ Սերգեյ Շախովը և Իգոր Մոսիյչուկը «Прямой» հեռուստաընկերության ուղիղ եթերում ծեծել են իրար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Ինչպես հաղորդվում է, կոնֆլիկտը սկսվել է Շախովի խոսքերից հետո այն մասին, որ Մոսիյչուկն այցելում է գեյ-շքերթերին։ Մոսիյչուկը ներողություն է պահանջել գործընկերոջից։ Փոխադարձ վիրավորանքներով փոխանակվելով՝ պատգամավորները հեռուստաընկերության տաղավարում ծեծել են իրար։ Հեռուստաընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ պատգամավորների ծեծկռտուքը տաղավարից դուրս գալուց հետո շարունակվել է նաև վերելակում։
Ավելի վաղ NewsOne հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Մոսիյչուկը նախորդ շաբաթ մեկ այլ պատգամավորի՝ Սերգեյ Լեշենկոյի հետ վիճել է եթերից հետո։ Այդ վիճաբանության պատճառը ևս գեյ-շքերթերին մասնակցելու հարցն է եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը