ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը, որում իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է՝ համարե՛ք, որ վերադարձել եմ:
Հաղորդման անոնսն արդեն թողարկվել է: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՞ ոչ, Քոչարյանը պատասխանել է. «Համարեք, որ վերադարձել եմ»:
ՀՀ երկրորդ նախագահը նաև մտահոգություն է հայտնում կատարվող իրադարձությունների վերաբերյալ. «Իրենք չեն գնահատում ադեկվատ ձևով այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս: Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, ինքն իրեն ադապտացնի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին»:
Հաղորդման ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում՝ ժամը 20:55-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը