Օգոստոսի 14-ին՝ լրագրողների հետ զրույցում, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտնել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1-ի» գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։
«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- ասել է դեսպանը։
Ռիչարդ Միլսը հավելել է՝ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։ «Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկածվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,- նշեց Միլսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը