ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վաղը ժամը 12։00-ին մամուլի ասուլիս է հրավիրել։
168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հորդորեց իրեն հարցեր չուղղել, այլ վաղը բոլոր հարցերը տալ Ռ.Քոչարյանին։
Ճշտող հարցին, այսինքն՝ Ռ. Քոչարյանը երկրից դուրս գալու մտադրություն չունի՞, Վ.Սողոմոնյանը պատասխանեց. «Դուրս գալու մասին խոսք չկա, ինքը Երևանում է, վաղն էլ ասուլիս է տալիս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը