Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայից հետ է կանչում ՌԴ-ում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասին, գրում է РИА Новости գործակալությունը։
Ինչպես հայտնել է գործակալության զրուցակիցը, որոշումն ընդունել է անձամբ ԱԳՆ Նիկոս Կոցիասը։ Մոտ օրերս Ֆրիգանասը կվերադառնա Աթենք, իսկ ավելի ուշ Մոսկվա կուղարկվի մեկ այլ դեսպան: Նոր նշանակման ժամկետները, սակայն, դեռևս հայտնի չեն։ Այս տեղեկությունը հաստատել է նաև հունաստանյան դիվանագիտական աղբյուրը: Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել լուրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասը կանչվել էր ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հայելային միջոցների մասին նոտա էին հանձնել՝ ի պատասխան ռուս դիվանագետներին հետ ուղարկելու: Հուլիսի 11-ին Հունաստանը հայտարարել էր, որ երկրից արտաքսում է երկու ռուս դիվանագետի և փակում է ՌԴ ԱԳՆ-ի երկու աշխատակիցների մուտքը երկիր
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը