07 08 2018

Ռուսաստանն արտաքսում է հույն դիվանագետներին

Ռուսաստանն արտաքսում է հույն դիվանագետներին

Ռուսաստանում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հայելային միջոցների մասին նոտա են հանձնել՝ ի պատասխան ռուս դիվանագետներին հետ ուղարկելուն: Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, գրում է ռուսական Առաջին ալիքը:

Հուլիսի 11-ին Հունաստանը հայտարարել էր, որ երկրից արտաքսում է երկու ռուս դիվանագետի և փակում է ՌԴ ԱԳՆ-ի երկու աշխատակիցների մուտքը երկիր: Հունաստանի իշխանությունները նրանց մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու, ազգային անվտանգության սպառնալիքի և տեղական պաշտոնյաներին կաշառելու փորձի համար:

Ռուս դիվանագետների արտաքսումից հետո ՌԴ ԱԳՆ-ն խոստացել էր «հայելային պատասխան», սակայն հուլիսի 13-ին միայն «վճռական բողոք»  հայտնեց «Հունաստանի կառավարության հակառուսական որոշման» դեմ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ