09 08 2018

Որևէ ճնշում որևէ մեկի կողմից չի եղել. Արցախի ԱԺ պատգամավորները՝ ՀՀ դատախազին ուղղված միջնորդության մասին

Որևէ ճնշում որևէ մեկի կողմից չի եղել. Արցախի ԱԺ պատգամավորները՝ ՀՀ դատախազին ուղղված միջնորդության մասին

Օգոստոսի 7-ին Արցախի խորհրդարանի թվով 15 պատգամավորներ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել են միջնորդություն՝ Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով նրա մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում:

Նախաձեռնությանը միացած պատգամավորներից Վարդգես Բաղրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ ճիշտ է համարում Արցախի խորհրդարանականների արձագանքելը այն գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում՝ կապված ԱՀ և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Պետք նշեմ, որ բացարձակապես որևէ ճնշում, որևէ մեկի կողմից Արցախի խորհրդարանի պատգամավորների վրա չի եղել, և այն 15 պատգամավորները, ովքեր ստորագրել են միջնորդագրի տակ, ստորագրել են իրենց խղճի մտոք: Ի դեպ ասեմ, որ դա միջնորդություն է, այլ ոչ թե խնդրագիր-միջնորդություն, ինչպես ոմանք են նշում: Սակայն ցավոք սրտի մամուլում և սոցիալական ցանցերում այս օրերին, պարզապես լուտանքներ են թափվում մեր հասցեին: Բոլորին բնականաբար պատասխանելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Բայց ի՞նչ է ստացվում, ցանկացած մեկը իրավունք ունի կարծիք հայտնելու, իսկ Արցախի պատգամավորը՝ ո՞չ»,- ասաց Վ. Բաղրյանը:

Նրա խոսքով՝ Արցախի խորհրդարանը նման քայլով ոչ ձեռնոց է նետում ՀՀ իշխանություններին, ոչ փորձում է միջամտել Հայաստանի արդարադատությանը, և ոչ էլ կասկածներ ունի անաչառ դատավարության վերաբերյալ: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք Aravot.am-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ