08 08 2018

ԱՄՆ դեսպանը՝ վերջին շրջանում հարուցված քրգործերի մասին

ԱՄՆ դեսպանը՝ վերջին շրջանում հարուցված քրգործերի մասին

Կարևոր է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը: Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ մեկնաբանելով վերջին շրջանի աղմկահարույց քրեական գործերը:

«Նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործերի առնչությամբ էապես կարևորվում է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության  և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը»,- ասել է նա:

Հարցին՝ որն է դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, դեսպանը նշել է, որ իրենց ոգևորում է կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը. «Կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը ոգևորում են մեզ: Մենք վաղուց ի վեր աջակցել ենք դատաիրավական բարեփոխումներին՝ նպատակ ունենալով ապահովել դատական անկախություն, որպեսզի ամրապնդվի իրավունքի գերակայությունը և ապահովվի խաղի հավասար պայմաններ բոլորի համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ