02 08 2018

Եթե մինչև նոյեմբեր Հայաստանի ներկայացրած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն չհաստատվի, պաշտոնը կանցնի Բելառուսին

Եթե մինչև նոյեմբեր Հայաստանի ներկայացրած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն չհաստատվի, պաշտոնը կանցնի Բելառուսին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր փոխարինումը Հայաստանի կողմից ներկայացվող նոր թեկնածուով չի լինի ավտոմատացված: Այս մասին գրում է «Коммерсант»-ը:

«Հայկական հաշիվների մաքրումը մեծ վնաս են հասցնում ամբողջ կազմակերպության իմիջին: Տարօրինակ է, որ նրանք չեն հասկանում այդ ամենը», - «Коммерсант»-ին հայտնել է ՌԴ նախագահի վարչակազմին մոտ զրուցակիցը:

Կադրային հնարավոր փոփոխության հարցը լուծում կստանա նոյեմբերի 8-ից ոչ շուտ, երբ տեղի կունենա ՀԱՊԿ բարձրագույն խորհրդի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:

«Եթե գլխավոր քարտուղարի համար ՀՀ ներկայացվող նոր թեկնածուն չհաստատվի, ապա այբբենական կարգով հաջորդ թեկնածու ներկայացնելու իրավունքը կստանա Բելառուսը», - ասվում է հոդվածում:

Նշենք, որ Յուրի Խաչատուրովին առաջադրվել է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: Նրա համար ընտրվել է խափանման այլընտրանքային միջոց՝ 5 մլն դրամ գրավ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ