28 07 2018

Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել

Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի համար,  ով մարտի 1-ի գործով մեղադրյալ է, 5 միլիոն դրամ գրավը կեսգիշերից հետո վճարվել է: Այս մասին հայտնել է նրա փաստաբար Միհրան Պողոսյանը:

Պաշտպանի խոսքով՝ Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել գիշերը ժամը 2.00-ից հետո:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատարանը խափանման այլընտրանքային միջոց էր կիրառվել՝ գրավ: Փաստաբան Միհրան Պողոսյանն ասել էր, որ գրավի չափը 5 միլիոն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ