01 08 2018

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Սերգեյ Լավրովի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Սերգեյ Լավրովի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան «Արմինֆո» լրատվական գործակալության դիտարկմանը, որ Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և հարցին, թե ինչպես մեր հասարակությանը կբացատրի այդ արձագանքները։

«Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»,-հայտարարել է Բալայանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին, հայտարարել էր. «Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված հայտարարություններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ