01 08 2018

38 պատգամավոր միացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին

38 պատգամավոր միացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին

Այս պահին 38 պատգամավոր՝ խորհրդարանի ավելի քան մեկ երրորդը, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության տակ: Yerevan.Today-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ստորագրահավաքը շարունակվում է:

Նշենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ