31 07 2018

ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջով ստորագրահավաք է սկսել

ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջով ստորագրահավաք է սկսել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ստորագրահավաք է սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու պահանջով: Այս մասին News.am-ին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք գործընթաց սկսել ենք, ինչը բխում է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից»,- ասաց նա` նշելով, որ այլ մանրամասներ դեռ չի կարող հաղորդել:

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ