31 07 2018

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են կալանավորման որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են կալանավորման որոշումը

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հուլիսի 31-ին Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Չեմ ցանկանում մանրամասնել հիմքերը, որով բողոքարկում ենք կալանավորման որոշումը: Այս պահին որոշ լրացումներ ենք կատարում, օրվա ընթացքում բողոքը կներկայացնենք Վերաքննիչ դատարան»,- փոխանցել է պաշտպանը:

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին:

Իր նկատմամբ քրեական գործը երկրորդ նախագահը համարում է քաղաքական պատվեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ