ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց կալանավորումը: Նման որոշում կայացվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Միջնորդություն ներկայացրել էր ՀՔԾ-ն:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուլիսի 28-ին, ժամը 12-ին, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում փաստաբանական խումբը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ ասաց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը: «Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ արձագանքեց կալանավորման որոշմանը: Որևէ հայտարարություն չի արել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ միջնորդության քննությունը մեկնարկել էր առավոտյան 11-ին:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով:
Նույն հոդվածով մեղադրվում են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:
Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ի հարցազրույցում հայտարարեց, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը