«Որպեսզի արդարացվի այն, ինչ արվել է ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրվում է: Ասվում է, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է իր թիմակիցների հետ միասին: Թիմակիցները ոչ թե մասսայական անկարգություններ էին կազմակերպում, այլ կազմակերպում էին ժողովրդի պայքարը, իսկ գործող նախագահն էլ, ինչ-որ աբսուրդային պատճառաբանություններով, ինքնիրեն տապանել սահմանադրական կարգը: Հիմա ո՞վ է հաշվեհարդար տեսնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ո՞վ է 10 տարի շարունակ կեղծիք տարածել Ռոբերտ Քոչարյանի հասցեին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և հավելեց. «Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է: Ես վստահեցնում եմ՝ գտելու ենք այդ Բերիային, և նապատժելու է: Հայաստանում իրավական բեսպրեդել չի լինելու: Պաշտոնաթող նախագահի նկատմամբ օրենքի և սահմանադրության խախտումներով անձնական ու քաղաքական հաշվեհարդարը չի անցնելու:
Նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են: Այս ճանապարհին չկա իրավական ու օրինական գործիք, որ մենք չօգտագործենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը