28 07 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչումը պետք է Երևանը նախաձեռնի. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչումը պետք է Երևանը նախաձեռնի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գործընկեր պետություններին Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը սկսելու առաջարկը, հայտնել է՝ եթե Հայաստանը ցանկանում է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, հենց պաշտոնական Երևանը պետք է նախաձեռնի այդ պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ՀԱՊԿ  կանոնների համաձայն՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացուն հետ կանչելը, եթե Երևանում դրա մասին արդեն պաշտոնական որոշում կայացվել է:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն նաև նշում է, որ տվյալ հարցով հայկական կողմին բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ-ն առաջարկել էր պաշտոնանկ անել Յուրի Խաչատուրովին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ