27 07 2018

5 մլն դրամ գրավով Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի

5 մլն դրամ գրավով Յուրի Խաչատուրովն ազատ կարձակվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատարանը խափանման այլընտրանքային միջոց է կիրառվել՝ գրավ:

Փաստաբան Միհրան Պողոսյանը նախ գրավի չափը չնշեց: Ասաց, որ ահռելի չափ չէ, հավասարազոր է մյուս գործերով գրավի չափերին: Այնուհետև ասաց, որ 5 միլիոն է:

Փաստաբանն ասաց, որ կալանքի թույլտրումից հետո իր պաշտպանյալը հանձնվել է դատական կարգադրիչներին: Նրան կուղեկցեն քրեակատաևրողական հինարկ: Եթե այդ ընթացքում գրավի անդորրագիրը ներկայացվի վարույթ իրականացվող մարմին, ազատ կարձակվի: Ասաց, որ օդանավակայանում վճարային համակարգը շուրջօրյա է:

Փաստաբանն ասաց, որ ինքն այս պահին իր հարազատների հետ կապի մեջ է՝ գրավի գումարը հավաքելու համար:

Չի կարծում, որ իր պաշտպանյալը հանրապետությունը լքելու ցանկություն ունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ