27 07 2018

Մոսկվան ողջունում է ԼՂ հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները. Զախարովա

Մոսկվան ողջունում է ԼՂ հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, իրեն արդյունավետ և կառուցողական է դրսևորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

«Ռուսաստանը հիանալի տիրապետում է թեմային: Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև բոլոր հանդիպումները, որոնց մասին պայմանավորվում են կողմերը և որոնք կառուցողական են անցնում»,- հայտարարել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ