«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 11-12-ին սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մեծ թվով պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ են գալու Երևան: Եվ չնայած երեկ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրվել, սակայն լավատեղյակները պնդում են, որ այդ միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար շատ ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ, և վտանգ կա, որ այն Հանրապետության 100-ամյակի բախտին արժանանա:
Գագաթնաժողովի նախօրյակին կկայանա Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի երկօրյա պետական այցը Հայաստան, գագաթնաժողովից հետո էլ Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկօրյա պետական այցով կմնա Հայաստանում: 2 նախագահների պետական այցի հրավերներն արվել են Սերժ Սարգսյանի ժամանակ, Կանադայի վարչապետի այցը կարիք է եղել վերահաստատելու, և այն օրերս հաստատվել է՝ նա կժամանի մեծ խմբով, այդ թվում՝ գործարարներ:
Հայաստան ժամանող նախագահ-վարչապետների մեծ մասի պարտադիր ծրագրի մեջ կմտնի նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, թեև ԱԳՆ-ն ամեն ինչ արել է, որ առաջին պլանում լինի վարչապետը, իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական բնույթ կրեն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը