«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնապես պարզ չէ՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի միայնա՞կ, թե «Ելք» դաշինքով: Միայն այն փաստը, որ քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն ներկուսակցական քննարկումներ է անցկացնում, հիմք են տալիս ենթադրելու, որ «Ելք»-ը՝ որպես դաշինք, ներկայիս տեսքով արդեն չկա:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում չի բացառել ավագանու ընտրություններին ՔՊ-ի առանձին մասնակցելու տարբերակը: «Իսկ Երևանի քաղաքապետարանում նոր ավագանի է ձևավորվելու, և կարող է և չլինել «Ելք» դաշինքը Երևանի ավագանիում: Այսինքն՝ եթե առանձին մասնակցենք, չի լինի դաշինքն ավագանիում: Մենք մեր կուսակցության անունը կպահպանենք»,- ասել է նա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը