«Առաջիկայում պատրաստվում եմ ընդհանրապես քաղաքականությամբ չզբաղվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ և նախագահի նախկին խորհրդական Ալիկ Սարգսյանը:
Անդրադառնալով իր և Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի միջև դատական քաշքշուկին՝ պատգամավորն ասաց, որ դատարանը պետք է պարտադրի, որպեսզի Վարդգես Հովակիմյանը մասսայական ներողություն խնդրի իրենից բոլոր այն սուտ տեղեկությունների համար, որոնք տարածել է:
Խոսելով մարտիմեկյան իրադարձություններից և քրգործի վերաբացումից՝ Ալիկ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ Հանրապետության երկրորդ նախագահը կապ չունի մարտի 1-ի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը