20 07 2018

Թրամփը Պուտինին Սպիտակ տուն է հրավիրել

Թրամփը Պուտինին Սպիտակ տուն է հրավիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլտոնին խնդրել է Վաշինգտոն հրավիրել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Այս մասին թվիթթերյան իր էջում հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նրա խոսքով՝ այցի քննարկումը, որը, ենթադրաբար, կկայանա աշնանը, արդեն սկսվել է, հայտնում է Lenta.ru-ն:

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Կոտուսը զարմացել է, երբ տեղեկացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վաշինգտոն հրավիրելու հրահանգի մասին: Ասփենսկի անվտանգության համաժողովում այսլ ուրը լսելուց հետո Կոտուսը խնդրել է այն  մեկ անգամ ևս կրկնել՝ արդյոք սխա՞լ չի լսել, որից հետո քմծիծաղով ասել է. «Լավ: Դա ինչ-որ յուրահատուկ բան կլինի»: Նա հայտարարել է, որ Թրամփի այս մտահղացման մասին չգիտեր:

Ավելի վաղ՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սպասում է Վլադիմիր Պուտինի հետ նոր հանդիպմանը: «Ես սպասում եմ մեր երկրորդ հանդիպմանը, որպեսզի կարողանանք սկսել մի շարք հարցերի իրականացումը, որոնք մենք քննարկել ենք, այդ թվում՝ ահաբեկչությանը հակազդելու, Իսրայելի անվտանգության, միջուկային զենքի չտարածման, կիբերհարձակումների, առևտրի, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքում խաղաղության, Հյուսիսային Կորեայի և այլնի մասին»,- նշել էր Թրամփը:

Հիշեցնենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների առաջին երկկողմանի ամբողջական հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 16-ին Հելսինկիում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ