Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հուլիսի 16-ին Հելսինկիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը՝ հայտարարել է, որ ռուս պաշտոնակցի հետ շատ կարևոր եզրահանգումների են եկել:
«Դա լավ հանդիպում էր: Կարծում եմ՝ հրաշալի ժամանակ անցկացրինք: Քննարկեցինք միջուկային զենքի տարածումը, Սիրիայի, Ուկրաինայի տնտեսական խնդիրները»,- Fox News-ի հետ զրույցում ամփոփելով հանդիպումը՝ ասել է նա:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է Մոսկվայի հետ ունենալ խաղաղ, ընկերական հարաբերություններ: Ավելին՝ հույս է հայտնել, որ նման հանդիպումները հաճախ կլինեն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Fox News-ի հետ զրույցում հայտարարել է, որ հանդիպման ընթացքում շատ բան է փոխվել դեպի լավը։
իշեցնենք, որ հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացել է ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը: Հանդիպումը տևել է երկու ժամ:
Թրամփն ասել է, թե ի՞նչ են խոսել Պուտինի հետ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը