19 07 2018

Հինգ երկիր միացել է հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը

Հինգ երկիր միացել է հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը

Հինգ երկիր միացել է Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու մասին որոշմանը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայությունը:

«Թեկնածու երկրներ Մոնտենեգրոն և Ալբանիան, տնտեսական գոտու անդամ Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը կապահովեն, որպեսզի իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի Եվրամիության ընդհանուր որոշմանը, որով սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2019 թվականի հունիսի 23-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունը, ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ 2014 թվականին պատժամիջոցներ էին սահմանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ կապված Ղրիմի միացման, ապա՝ Ուկրաինայի հարավ-արևելքում սկսված հակամարտության հետ: Որպես պատասխան քայլ՝ Ռուսաստանն արգելք էր սահմանել հակառուսական պատժամիջոցներին աջակցող երկրներից ներմուծվող սննդամթերքի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ