19 07 2018

Հնարավոր է պարզվի՝ հայ հասարակությունը 10 տարի շարունակ իրավաբանական կեղծիքով է սնվել. «Ժողովուրդ»

Հնարավոր է պարզվի՝ հայ հասարակությունը 10 տարի շարունակ իրավաբանական կեղծիքով է սնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ, սակայն մի շարք հակասական փաստեր են առաջ քաշվում:

Մասնավորապես, 10 տարի շարունակ հայաստանյան հասարակությունը միալար պնդումներ էր լսում այն մասին, որ մարտի 1-ի արտակարգ դրության իրավական ռեժիմը ապահովելու համար բանակի ներգրավումը եղել է օրենքի խախտումով:

Բայց օրերս GPartners իրավաբանական ընկերությունը հետազոտության եզրակացություն ներկայացրեց հասարակությանն այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին հանրապետության նախագահի կողմից ընդունված թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը՝ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, լիովին համապատասխանում է 2005թ. Սահմանադրությանը (հոդված 55-րդ, 14-րդ կետ), իսկ Հրամանագրով կիրառված միջոցառումները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումներն ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

Հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, ինչպես այլ, այդպես էլ ԶՈւ ներգրավելու և բանակն արտակարգ դրության ռեժիմն իրականացնելուն մասնակից դարձնելու մասով լիովին համապատասխանում է Սահմանադրության Հոդված 8.2-ին, որտեղ ամրագրված է, որ ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը (ընդգծում ենք, որ անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային և ներառում է պետության անվտանգության ապահովումն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրկան կարգին սպառնացող վտանգը): Այստեղ կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ 2008թ. մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել, և այդ օրը չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև:

Իրավաբանների կողմից արված հայտարարությունը նախաքննություն իրականացնող մարմինն ու 10 տարի շարունակ այդ տեսակետը պնդողները անարձագանք են թողել:

Միգուցե հնարավոր է, որ հետագա քննության ընթացքում պարզվի՝ հայ հասարակությունը 10 տարի շարունակ իրավաբանական կեղծիքով է սնվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք օրաթերթում:

 

GPartners իրավաբանական ընկերության հետազոտության արդյունքները:

Հետազոտությանը Yerevan.Today-ի անդրադարձը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ