18 07 2018

Ռուսաստան ԱԳՆ-ն մեկնաբանել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ռուսաստան ԱԳՆ-ն մեկնաբանել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բրյուսելում։ Զախարովան նշել է, որ Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև ցանկացած կառուցողական շփում։

«Մենք երկկողմ հանդիպումները չենք մեկնաբանում, որոնք տեղի են ունենում առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցությա,  սակայն հաշվի առնելով, որ Ռուսաստանը ներգրավված է այս հարցում, ԵԱՀԿ Մինսկի խումբ և այլն, կասեմ՝ մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի ընդհանուր նպատակին և հակամարտության կարգավորմանը: Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ կողմերը գնահատում են որպես քայլ՝ ուղղված ամբողջական կարգավորմանը կամ թեկուզ երկխոսության շարունակությանը»,-հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ