«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մեծն Սուն Ցզին դեռևս Ք.ա. IV-III դարերում ուսուցանել է. «Պետք է հարգել իմաստուններին և օգտագործել շնորհալիներին՝ յուրաքանչյուրին տալով իր ընդունակություններին համապատասխան պաշտոն ու աստիճան, կասեցնել նենգությունն ու դաժանությունը՝ պահպանելով, սակայն, չափը պատիժ նշանակելիս»։
Իմաստուն կադրային քաղաքականությունը, որ որդեգրել են Հայաստանի հեղափոխական իշխանությունները, հակված է հետևել միանգամայն այլ սկզբունքների։ Դրանք ընդամենը երկուսն են. քանի փողոց ես արգելափակել ապրիլին ու քանի տարեկան ես։ Ըստ որում՝ ինչքան ավելի փոքր է տարիքդ, այնքան լավ, քանզի իրավունք ունես հավակնելու ավելի բարձր պաշտոնի։
Երիտասարդությանը քաղաքականության և պետական կառավարման մեջ ներգրավելու անհրաժեշտությունն ընդհանուր առմամբ հարցեր չի առաջացնում։ Եթե բանակում, դիվանագիտության, գիտության մեջ և այլուր կան ծառայության ու հաջորդական վերելքի ինչ-ինչ եղանակներ, ապա այդպիսիք պետք է լինեն նաև քաղաքականության կամ իշխանավարության բնագավառներում։
Բոլոր գեներալներն էլ ժամանակին եղել են երիտասարդ լեյտենանտ, սա վերաբերում է նաև բարձրաստիճան պաշտոնյաներին։ Բայց չի կարելի ռազմական ուսումնարանը հենց նոր ավարտածին շնորհել գեներալի կոչում։ Եվ մի՞թե պատահական է, որ այս մի քանի ամիսների ընթացքում երիտասարդ պաշտոնյաների հետ մեզանում կապված են հարյուրավոր սկանդալներ։ Ավելին՝ նրանք աչքի են ընկել բացառապես սկանդալներով, այլ ոչ թե գոնե փոքրիշատե օգտակար գործերով։ Ամենաթարմ օրինակը առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանն է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հյուսիսային Աֆրիկայում գերմանացիների դեմ կռվող բրիտանական զորքերում չափազանց տարածված էր մի հետաքրքիր խաղ, որի էությունը հակատանկային ականի վրա ցատկոտելն էր։ Վերջինի պայթուցիչն ընդհանրապես հաշվարկված չէ մարդու քաշի համար, բայց եթե մի լավ թռչկոտես, ապա կարող է և գործել։
Ֆելդմարշալ Մոնտգոմերիի մարտիկների տարօրինակ զվարճանքը բառացիորեն կլանել է հայրենի երիտասարդ պաշտոնյաներին։ Նրանց խաղերը ավելի ու ավելի են հիշեցնում հակատանկային ականի օգտագործում որպես բատուտ։ Կամ էլ ջահերով պար՝ վառոդի պահեստում։
Մեղսունակ մարդն ունակ է հասկանալ այն ճշմարտությունը, որ եթե վառոդի պահեստում ջահերով պարեր կազմակերպես, ապա պարերի վերջը կանխորոշված է։ Ապուշի համար անհասկանալի է նույնիսկ «կրակի հետ խաղալ» բուն արտահայտության իմաստը. և նա խաղում է ինքնամոռաց, առանց որևէ եզրահանգման և չընդունելով ոչ մի փաստարկ։
Դա արդեն ազատության ջահը բռնած ամենուր վազվզելու և ձեռքի տակ ընկած ամեն ինչ հրկիզելու ամենաիսկական կլինիկական ցանկություն է։
Իշխանության բարձր ճյուղերին բազմած երեկվա փողոցային երիտասարդ ակտիվիստները ոչինչ չեն կարողանում, չունեն ո՛չ փորձ, ո՛չ գիտելիքներ, իսկ գլխավորը՝ չեն կամենում սովորել։
Դե, և կարելի՞ է նման կադրերով պետություն ղեկավարել։ Ինչպես տեսնում եք, առանց հատուկ նախապատրաստության այստեղ գործը գլուխ չի գա։
Ինչ վերաբերում է նախապատրաստությանը, ապա այդ առումով ուսանելի է գերմանացի նացիոնալ-սոցիալիստների փորձը, որոնք ժամանակին ստեղծեցին իսկական «առաջնորդների դպրոցներ»։ Ապագա ֆյուրերների ընտրության և նախապատրաստության մեխանիզմը կարգավորված էր և գործում էր հստակորեն։
Հիտլերյուգենդի ընդհանուր թվաքանակից ընտրում էին տարեկան հազար մարդ։ «Ադոլֆ Հիտլերի դպրոցներում» նախնական կրթությունից հետո անցկացվում էր նոր խիստ «ընտրազտում», իսկ այնուհետ ապագա առաջնորդների ստվար թվաքանակի թույլ էին տալիս անցնել երեք տարի տևողությամբ հատուկ նախապատրաստություն։
Մտահորիզոնն ընդլայնելու նպատակով արտասահման կատարած ուղևորությունից հետո սկսվում էր ուսման առաջին տարին. դա նախատեսված էր տոկունության և բնավորության փորձության համար։ Երկրորդ տարին կոփում էր գաղափարապես, իսկ երրորդը՝ նախապատրաստում տեխնիկապես։
Ահա թե ինչպես պետք է Փաշինյանը կադրեր պատրաստի իր կառավարության համար։ Իսկ առայժմ այնպիսի տպավորություն է, թե վարչապետը զբաղված է երիտասարդ խեղկատակների փնտրտուքով։ Թեպետ ազնվականները մշտապես զբաղվել են երիտասարդ խեղկատակների որոնումներով, ինչի մասին վկայում է հենց թեկուզ պալատական Բեդիլի նամակը Թոմաս Կրոմվելին, որտեղ հնարավոր թեկնածություն է առաջարկվում թագավորի զառամյալ ծաղրածուի տեղի համար.
«Ինչպես Ձեզ հայտնի է, Նորին մեծություն Թագավորը մի ծեր ծաղրածու ունի՝ Սեքստոնը։ Նա դեռ լավն է, սակայն նկատի առնելով տարիքը՝ այդպես հավերժ շարունակվել չի կարող։ Կրոլանդում ես մի երիտասարդ խեղկատակ եմ գտել և կարծում եմ, որ նա ձեր Սեքստոնից շատ ավելի զվարճալի կլինի... Դեռ տասնհինգ տարեկան էլ չկա»։
Ինչ-ինչ, բայց երիտասարդ խեղկատակները հեղափոխական ակտիվիստների մեջ առավել քան շատ են, այնպես որ հավանաբար ավելի հարմար է հենց նրանց նշանակել բարձր պաշտոններում, քան երկար տարիներ հատուկ պատրաստել և ուսուցանել համապատասխան կադրերի։
Մեծն Սուն Ցզին դեռևս Ք.ա. IV-III դարերում ուսուցանել է. «Պետք է հարգել իմաստուններին և օգտագործել շնորհալիներին՝ յուրաքանչյուրին տալով իր ընդունակություններին համապատասխան պաշտոն ու աստիճան, կասեցնել նենգությունն ու դաժանությունը՝ պահպանելով, սակայն, չափը պատիժ նշանակելիս»։Իմաստուն կադրային քաղաքականությունը, որ որդեգրել են Հայաստանի հեղափոխական իշխանությունները, հակված է հետևել միանգամայն այլ սկզբունքների։ Դրանք ընդամենը երկուսն են. քանի փողոց ես արգելափակել ապրիլին ու քանի տարեկան ես։
Ըստ որում՝ ինչքան ավելի փոքր է տարիքդ, այնքան լավ, քանզի իրավունք ունես հավակնելու ավելի բարձր պաշտոնի։ Երիտասարդությանը քաղաքականության և պետական կառավարման մեջ ներգրավելու անհրաժեշտությունն ընդհանուր առմամբ հարցեր չի առաջացնում։ Եթե բանակում, դիվանագիտության, գիտության մեջ և այլուր կան ծառայության ու հաջորդական վերելքի ինչ-ինչ եղանակներ, ապա այդպիսիք պետք է լինեն նաեւ քաղաքականության կամ իշխանավարության բնագավառներում։ Բոլոր գեներալներն էլ ժամանակին եղել են երիտասարդ լեյտենանտ, սա վերաբերում է նաև բարձրաստիճան պաշտոնյաներին։
Բայց չի կարելի ռազմական ուսումնարանը հենց նոր ավարտածին շնորհել գեներալի կոչում։ Եվ մի՞թե պատահական է, որ այս մի քանի ամիսների ընթացքում երիտասարդ պաշտոնյաների հետ մեզանում կապված են հարյուրավոր սկանդալներ։ Ավելին՝ նրանք աչքի են ընկել բացառապես սկանդալներով, այլ ոչ թե գոնե փոքրիշատե օգտակար գործերով։ Ամենաթարմ օրինակը առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հյուսիսային Աֆրիկայում գերմանացիների դեմ կռվող բրիտանական զորքերում չափազանց տարածված էր մի հետաքրքիր խաղ, որի էությունը հակատանկային ականի վրա ցատկոտելն էր։ Վերջինի պայթուցիչն ընդհանրապես հաշվարկված չէ մարդու քաշի համար, բայց եթե մի լավ թռչկոտես, ապա կարող է և գործել:
Ֆելդմարշալ Մոնտգոմերիի մարտիկների տարօրինակ զվարճանքը բառացիորեն կլանել է հայրենի երիտասարդ պաշտոնյաներին։ Նրանց խաղերը ավելի ու ավելի են հիշեցնում հակատանկային ականի օգտագործում որպես բատուտ։ Կամ էլ ջահերով պար՝ վառոդի պահեստում։ Մեղսունակ մարդն ունակ է հասկանալ այն ճշմարտությունը, որ եթե վառոդի պահեստում ջահերով պարեր կազմակերպես, ապա պարերի վերջը կանխորոշված է։ Ապուշի համար անհասկանալի է նույնիսկ «կրակի հետ խաղալ» բուն արտահայտության իմաստը. և նա խաղում է ինքնամոռաց, առանց որևէ եզրահանգման և չընդունելով ոչ մի փաստարկ։ Դա արդեն ազատության ջահը բռնած ամենուր վազվզելու և ձեռքի տակ ընկած ամեն ինչ հրկիզելու ամենաիսկական կլինիկական ցանկություն է։
Իշխանության բարձր ճյուղերին բազմած երեկվա փողոցային երիտասարդ ակտիվիստները ոչինչ չեն կարողանում, չունեն ո՛չ փորձ, ո՛չ գիտելիքներ, իսկ գլխավորը՝ չեն կամենում սովորել: Դե, և կարելի՞ է նման կադրերով պետություն ղեկավարել։ Ինչպես տեսնում եք, առանց հատուկ նախապատրաստության այստեղ գործը գլուխ չի գա։ Ինչ վերաբերում է նախապատրաստությանը, ապա այդ առումով ուսանելի է գերմանացի նացիոնալ-սոցիալիստների փորձը, որոնք ժամանակին ստեղծեցին իսկական «առաջնորդների դպրոցներ»։ Ապագա ֆյուրերների ընտրության և նախապատրաստության մեխանիզմը կարգավորված էր և գործում էր հստակորեն։ Հիտլերյուգենդի ընդհանուր թվաքանակից ընտրում էին տարեկան հազար մարդ։ «Ադոլֆ Հիտլերի դպրոցներում» նախնական կրթությունից հետո անցկացվում էր նոր խիստ «ընտրազտում», իսկ այնուհետ ապագա առաջնորդների ստվար թվաքանակի թույլ էին տալիս անցնել երեք տարի տևողությամբ հատուկ նախապատրաստություն։
Մտահորիզոնն ընդլայնելու նպատակով արտասահման կատարած ուղևորությունից հետո սկսվում էր ուսման առաջին տարին. դա նախատեսված էր տոկունության և բնավորության փորձության համար։ Երկրորդ տարին կոփում էր գաղափարապես, իսկ երրորդը՝ նախապատրաստում տեխնիկապես։ Ահա թե ինչպես պետք է Փաշինյանը կադրեր պատրաստի իր կառավարության համար։
Իսկ առայժմ այնպիսի տպավորություն է, թե վարչապետը զբաղված է երիտասարդ խեղկատակների փնտրտուքով։ Թեպետ ազնվականները մշտապես զբաղվել են երիտասարդ խեղկատակների որոնումներով, ինչի մասին վկայում է հենց թեկուզ պալատական Բեդիլի նամակը Թոմաս Կրոմվելին, որտեղ հնարավոր թեկնածություն է առաջարկվում թագավորի զառամյալ ծաղրածուի տեղի համար: «Ինչպես Ձեզ հայտնի է, Նորին մեծություն Թագավորը մի ծեր ծաղրածու ունի՝ Սեքստոնը։ Նա դեռ լավն է, սակայն նկատի առնելով տարիքը՝ այդպես հավերժ շարունակվել չի կարող։ Կրոլանդում ես մի երիտասարդ խեղկատակ եմ գտել և կարծում եմ, որ նա ձեր Սեքստոնից շատ ավելի զվարճալի կլինի... Դեռ տասնհինգ տարեկան էլ չկա»։
Ինչ-ինչ, բայց երիտասարդ խեղկատակները հեղափոխական ակտիվիստների մեջ առավել քան շատ են, այնպես որ հավանաբար ավելի հարմար է հենց նրանց նշանակել բարձր պաշտոններում, քան երկար տարիներ հատուկ պատրաստել և ուսուցանել համապատասխան կադրերի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը