16 07 2018

Թրամփը գնահատել է Պուտինի հետ հանդիպումը

Թրամփը գնահատել է Պուտինի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Հելսինկիում կայացած երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա լավ մեկնարկ է: Սա լավ մեկնարկ է բոլորի համար»,- ասել է Թրամփն աշխատանքային ճաշից առաջ, որին մասնակցել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունները:

Պուտինի և Թրամփի՝ նեղ կազմով հանդիպումը տևել է երկու ժամ տասը րոպե՝ նախատեսված մեկուկես ժամվա փոխարեն:

Քննարկումից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտնել է, որ ժամանակն է հանգամանորեն խոսելու: «Շարունակվում են մեր մշտական կոնտակտները: Մենք և՛ հեռախոսով ենք խոսել, և՛ մի քանի անգամ տարբեր միջազգային միջոցառումների հարթակներում հանդիպել: Եվ, իհարկե, ժամանակն է հանգամանորեն խոսելու մեր երկկողմանի հարաբերությունների և աշխարհում տարբեր «հիվանդ կետերի» մասին: Դրանք բավականին շատ են, որպեսզի ուշադրություն դարձնենք դրանց վրա»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահն իր հերթին նշել է, որ ողջ աշխարհը հետաքրքրված է Մոսկվայի և Վաշինգտոնի լավ հարաբերությունների հարցում: «Մեր երկու երկրները հսկայական հնարավորություն ունեն, որպեսզի մեր փոխհարաբերությունները հարթեն: Մի քանի տարվա ընթացքում»,- հավելել է նա:

ԱՄՆ նախագահը նաև հաղորդել է, որ կցանկանար խոսել առևտրի, ռազմական հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջուկային պոտենցիալի, և Չինաստանի մասին:

Հելսինկիի գագաթաժողովը Պուտինի և Թրամփի՝ ամբողջական ձևաչափով առաջին առանձին հանդիպումն է ոչ միջազգային բազմակողմ ֆորումների շրջանակում: Այն տեղի է ունեցել Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ նախագահական ամրոցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ