12 07 2018

Արտակարգ դրության անհրաժեշտությունը կար. Արմեն Ռուստամյանը՝ 2008-ի որոշման մասին. «Ժողովուրդ»

Արտակարգ դրության անհրաժեշտությունը կար. Արմեն Ռուստամյանը՝ 2008-ի որոշման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը եղել է անհրաժեշտություն: Միաժամանակ նա պնդել է, որ մարտի 1-ի գործողությունների համար խորհրդարանն ու 2008թ. դրանում ընդգրկված ուժերը պատասխանատվություն չեն կրում:

«Մենք արտակարգ դրության վերաբերյալ հայտարարություն ենք արել: Դրա անհրաժեշտությունը տեսել ենք, որովհետև կար իրավիճակ, որը պետք էր իսկապես կարգավորել: Կարգավորման մասին է արտակարգ դրությունը, ոչ թե հաշվեհարդարի: Մնացած գործողությունների համար Ազգային ժողովը չի պատասխան տալիս: Քաղաքական ուժերը որեւէ առնչություն չեն ունեցել դրա հետ, Դաշնակցությունը հատկապես»:

Այնուամենայնիվ, Ռուստամյանը պնդել է, որ իրենք ողջունում են ցանկացած բացահայտում. «Միայն թե դա պետք է տեղի ունենա` իրավական նորմերը պահպանելով»,- ասել է նա: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ