11 07 2018

Որոշվելու է նոր քաղաքապետի ընտրության օրը

Որոշվելու է նոր քաղաքապետի ընտրության օրը

Հուլիսի 12-ին տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում կորոշվի Երևանի նոր քաղաքապետի ընտրության օրը:

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերը կարգավորվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով: Սույն օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամիսը:

Նույն օրենքի Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը:

Հիշեցնենք, որ օրերս՝ հուլիսի 9-ին, հայտնի դարձավ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին: Նա Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ