11 07 2018

Առաջին փոխվարչապետը դեմ չէ իր նմանությամբ տիկնիկով ներկայացմանը

Առաջին փոխվարչապետը դեմ չէ իր նմանությամբ տիկնիկով ներկայացմանը

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հերքում է, որ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումներից մեկն արգելվել է փոխվարչապետին նման տիկնիկի պատճառով: Նա անդրադարձել է ֆեյսբուքյան հայտարարություններից մեկին, թե իր նմանությամբ պատրաստված է եղել տիկնիկ, ինչն էլ իրեն դուր չի եկել:

«Այստեղ պնդում կա, որ տիկնիկի՝ իմ նմանությամբ պատրաստված լինելու պատճառով արգելվել է Տիկնիկային թատրոնի ներկայացումը։ Այս ապատեղեկատվությունն, իհարկե, պաշտոնապես հերքվել է Տիկնիկային թատրոնի կողմից։ Կհարցնեք՝ բա ինչու՞ եմ սրան անդրադառնում։ Ասեմ՝ որ խնդրեմ դադարել հետևել ու հավատալ ֆեյք լրատվամիջոցներին, օգտատերերին, նրանց և զանազան այլ շահագրգիռ շրջանակների տարածած ապատեղեկատվությանն ու ցեխշպրտոցիին»,- գրել է Արարատ Միրզոյանը:

Որպես հետգրություն նա գրել է, որ բոլորովին դեմ չէ իր նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կաշխատեր գնալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ