Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի, ինչպես նաև թուրք և ադրբեջանցի զինվորների գերեզմանները, հաղորդել է Անատոլիական գործակալությունը:
Հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին պաշտոնական այցը կատարել է Ադրբեջան:
Պաշտոնական ողջույնից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առանձին հանդպումը, որի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում ընկերական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը: Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Նրանք վստահություն են հայտնել երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում: Հանդիպումից հետո Էրդողանը և Ալիևն աշխատանքային ճաշ են ունեցել մի շարք պաշտոնյաների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը