09 07 2018

Բրիտանացի երկրորդ նախարարի հրաժարականը՝ մեկ օրում

Բրիտանացի երկրորդ նախարարի հրաժարականը՝ մեկ օրում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը:

«Այսօր ցերեկը վարչապետն ընդունել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հրաժարականը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Թերեզա Մեյը երախտագիտություն է հայտնել նրա աշխատանքի համար: Այն մասին, թե ով կզբաղեցնի արտգործնախարարի պաշտոնը, կհայտարարվի մոտ ժամանակներս:

Սա բրիտանացի նախարարների թվում արդեն երկրորդ հրաժարականն է մեկ օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցով նախարար Դևիդ Դևիսը հրաժարական էր տվել վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: 

Հուլիսի 7-ին «The Times» թերթը հաղորդել էր, որ կառավարության ղեկավարը խոստացել է պաշտոնաթող անել Ջոնսոնին և այլ նախարարների, եթե նրանք հրաժարվեն ընդունել Եվրամիությունից դուրս գալու իր ծրագիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ