09 07 2018

Հրաժարականներ Եվրոպայում. կին ղեկավարի հետ աշխատելը դժվար է

Հրաժարականներ Եվրոպայում. կին ղեկավարի հետ աշխատելը դժվար է

Գերմանիայի ներքին գործերի նախարար, Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ Հորսթ Զեեհոֆերը, ով կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության ամենախիստ քննադատներից է, իր դժգոհությունն է հայտնել ԵՄ առաջնորդների՝ միգրացիոն ճգնաժամի լուծմանն ուղղված նոր պայմանավորվածությունների հարցով՝ խնդրելով իրեն երկու պաշտոնից էլ հեռացնել:  

Օրերս ԵՄ անդամ պետությունների ղեկավարները նոր միգրացիոն քաղաքականություն են մշակել, որով նախատեսվում է միասնական միգրացիոն քաղաքականության վարել: Որոշվել է փախստականների համար ստեղծել ընդունման միասնական կենտրոններ: Ըստ նոր պայմանավորվածության՝ փախստականները չեն կարողանա անձամբ ընտրել Եվրամիության այն երկիրը, որտեղ ցանկանում են մշտական բնակություն հաստատել:

Tvzvezda.ru-ն հայտնում է, որ ավելի վաղ Զեեհոֆերը Գերմանիայի սահմանները փակելու ցանկություն էր հայտնել: Ուշագրավ է, որ նա դա ցանկանում էր անել առանց Անգելա Մերկելի և եվրոպական այլ պետությունների ղեկավարների իմացության:

ՆԳՆ Զեեհոֆերն առաջարկվում էր մուտքի արգելք սահմանել այն անձանց համար, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ չունեն, նախկինում մերժում են ստացել Գերմանիայում ապաստան ստանալու հարցով և ապաստան ստանալու դիմում են ներկայացրել ԵՄ այլ անդամ երկրի:

Զեեհոֆերը Եվրոպայում միակ պաշտոնյան չէ, որ հրաժարական է տալիս կին ղեկավարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: Նմանօրինակ դեպք է գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում:

Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը հրաժարական է տվել վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: 

«Ինչպես գիտեք, վերջին տարում շատ հարցերում ես համաձայն չեմ եղել Դաունինգ սթրիթ 10-ի քաղաքական կուրսի հետ: Յուրաքանչյուր փուլում ես ընդունել եմ հավաքական պատասխանատվությունը, քանի որ իմ աշխատանքի մասն է կազմում աշխատանքային փոխզիջումներ գտնելը, որովհետև ես համարում էի՝ դեռ հնարավոր է իրականացնել հանրաքվեի մանդատը: Ցավոք, կարծում եմ, որ ներկայիս քաղաքականության ուղղվածությունը և մարտավարությունը դա գնալով ավելի պակաս հավանական են դարձնում»,- նշել է Brexit-ի հարցերով նախարարն իր նամակում:

 Խորհրդարանի այլ անդամներ ևս՝ Սթիվ Բեյքերը և Սուելա Բրավերմանը, հետևել են Դևիսի օրինակին: Թերեզա Մեյն իր հերթին ափսոսանք է հայտնել Դևիսի հրաժարականի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ