29 06 2018

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում կհանդիպի պետքարտուղար Մայք Պոմպեոյին

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում կհանդիպի պետքարտուղար Մայք Պոմպեոյին

Հունիսի 29-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում կկայանա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այս մասին տեղեկությունը հրապարակված է գերատեսչության կայքում։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին հանդիպում և հարց ու պատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաև այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ:

Նույն օրը Հանրապետության նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ