Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա նշել է, որ դիմումն արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ՝ հավելելով, որ նախորդ նիստին էլ քաղաքապետի բացակայությունը հենց դրա մասին էր վկայում:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանն արդեն մի քանի օր է՝ աշխատանքի չի ներկայանում: Իսկ ավագանու հունիսի 26-ի նիստը վարում էր Կամո Արեյանը, ով պատճառաբանել էր, թե Մարգարյանը վատառողջ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը