22 06 2018

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին: Այս մասին հայտնում է մարզպետարանի կայքը:

Մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը:

Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին իր սեփական դիմումի համաձայն՝ քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Հիժշեցնենք, որ Խլղաթյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր էին ընթանում:

Օրերս էլ հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ