18 06 2018

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

Էջմիածնի քաղաքպետ Կարեն Գրիգորյանը հրաժարակ տվեց զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Գրիգորյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: 

«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,- գրել է նա:

Կարեն Գրիգոյանն ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:

Կարեն Գրիգորյանը մինչ այս պնդում էր, որ հրաժարական չի տալու, քանիոր ընտրված քաղաքապետ է և ունի վստահության քվե, իսկ մամուլի ասուլիսում հայտարարեց, թե իր դեմ հատուկ ծրագրված ակցիաներ են իրականացվում:

Հունիսի 17-ի առավոտյան Կարեն Գրիգորյանը հանդիպել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, որից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պաշտոնավարել։

ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էր մեծաթիվ զենք-զինամթերք, ինչպես նաև ապրիլյան պատերազմի օրերին բանակ ուղարկված օգնության մեծ խմբաքանակ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ