ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:
«Ելնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը եւ ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:
2. Հաստատել՝
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին՝
4. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և քարտուղար նշանակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին (համաձայնությամբ)։
5. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին լիազորել ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներգրավել նրանց հանձնաժողովի աշխատանքներում»,- ասված է որոշման մեջ:
Հավելվածը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը