07 06 2018

Ազգային ժողովը հավանություն տվեց Փաշինյանի կառավարության ծրագրին

Ազգային ժողովը հավանություն տվեց Փաշինյանի կառավարության ծրագրին

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 7-ին հրավիրած արտահերթ նիստում հավանություն արժանացրեց կառավարության ծրագիրը:

Ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

Կառավարության ծրագիրը՝ այստեղ:

Կառավարության ծրագրին ամբողջ թիմով կողմ են քվեարկել ԱԺ «Ելք», ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքները: Վերջին խմբակցությունից բացակայում էին Գագիկ Ծառուկյանը և Իշխան Զաքարյանը: ՀՀԿ խմբակցությունից կողմ են քվեարկել Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Տաճատ Վարդապետյանը, Արսեն Միխայիլովը, Կնյազ Հասանովը, Հակոբ Բեգլարյանը, Միհրան Պողոսյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Արկադի Համբարձումյանը, Հակոբ Հակոբյանը:

Կողմ են քվեարկել նաև ՀՀԿ խմբակցությունը լքած ու անկախ պատգամավոր դարձած Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյան, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ