02 06 2018

Լուկաշենկոն սպառնում ՌԴ-ի հետ սահմանը խիստ հսկել

Լուկաշենկոն սպառնում ՌԴ-ի հետ սահմանը խիստ հսկել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է համարժեք պատասխան տալ Ռուսաստանին, եթե այն հսկողություն սահմանի երկու երկրների սահմանին:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Բելառուսի հետ սահմանին մի քանի կողմից սահմանային գոտիների ստեղծման մասին։

2017 թվականին, երբ Մինսկը 5-օրյա առանց այցագրի ռեժիմ սահմանեց 80 երկրի համար, դա հնարավորություն տվեց, որ բազմաթիվ քաղաքացիներ ՌԴ սահմանը հատեն առանց անհրաժեշտ ստուգումների։ Ռուսաստանն էլ ի պատասխան որոշեց հսկողություն սահմանել Բելառուսի հետ սահմանին:

«Եթե նրանք ցանկանում են փակել սահմանը, ապա խնդրեմ։ Կփակեն, մենք նույնպես, ի պատասխան, պետք է հսկողություն սահմանենք սահմանին: Մենք չպետք է շտապենք։ Պետք է տեսնենք՝ ինչ են ուզում նրանք։ Մենք գիտենք՝ որտեղ են նրանք ավելացրել իրենց զորքերը, հրամանատարական կետեր ու այլ ենթակառուցվածք ստեղծել»,- ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ ասել է Լուկաշենկոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ