«ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ամպագոռգոռ հայտարարություն, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չեն, հավանաբար, ապակառուցողական են»,- համաձայն ռուսական մամուլի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցից դարձնելու վերաբերյալ հայտարարությանը:
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ կայքում հայտնվեց մեկ այլ տեքստ, որտեղ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը խմբագրված էին. «Ձեր ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ամրագրած ռելսերի մեջ, հավանաբար, ոչ կառուցողական են»: Համաձայն սղագրության՝ Արտյոմ Կոժինը սա ասում է լրագրողին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը