Ավանդույթի համաձայն այս տարի ևս Առաջին Հանրապետության օրը մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել Սարդարապատի հուշահամալիրում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետը, Հայաստանի և Արցախի նախագահները, Ամենայն ՀԱյոց կաթողիկոսը, մի շարք պաշտոնյաներ, հյուրեր:
Միջոցառմանը չէր մասնակցում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբոլյանը: Ավելին, միջոցառմանը ՀՀԿ-ից մասնակցում էին միայն գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը:
Ինչպես նշում են խմբակցությունից, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ 58 հոգանոց «Հանրապետական» խմբակցությունից հրավիրվել է 3 պատգամավոր՝ Արա Բաբլոյանը, այն էլ ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, Վահրամ Բաղդասարյանը և Ֆելիքս Ցոլակյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը