Այսուհետ պարտադրված ենք միայն հաղթանակներ տոնել: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր ռազմական տեսուչ Մովեսես Հակոբյանը:
Հակոբյանը չմեկնաբանեց, թե նոր պաշտոնն ինչպես է ընկալում՝ պաշտոնի բարձրացո՞ւմ, թե՝ իջեցում: Նա միայն նշեց, որ ցանկացած պաշտոն, որը հնարավորություն է տալիս հայրենիքին ծառայել, մեծ պատիվ է:
Ինչ վերաբերում է ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց, որ իր կարծիքով՝ բանիմաց սպա է և ամեն ինչ լավ կլինի:
Անդրադառնալով կոռուպցիոն երևույթներին՝ Հակոբյանը կարծի հայտնեց, որ բանակը զերծ է կոռուպցիայից:
Հարցին, մտավախություն չունի՞, որ ԱԱԾ բացահայտումները կարող են անդրադառնալ նաև անձամբ իրեն, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ընդհանրապես իմ մոտ վախի չիպը հանած ա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը