ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Մուշեղ Ղազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ղազարյանը փրկարար ծառայության գեներալ-մայոր է, պաշտոնավարում էր 2016 թվականից:
Նիկոլ Փաշինյանի մյուս որոշումներով, Արևիկ Անափիոսյանը և Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել են կրթության և գիտության նախարարի տեղակալներ։
Նշենք, որ մայիսի 22-ին կատարվել են մի շարք նշանակում-ազատումներ ևս:
Մասնավորապես՝ աշխատանքից ազատվել են ՊԵԿ փոխնախագահներն ու աշխատակազմի ղեկավարը, նշանակվել և ազատվել են փոխոստիկանապետեր, նշանակում է արվել ԱԳՆ համակարգում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը