22 05 2018

Լևոն Երանոսյանը և Վարդան Եղիազարյանն ազատվել են ոստիկանապետի տեղակալի պաշտոնից

Լևոն Երանոսյանը և Վարդան Եղիազարյանն ազատվել են ոստիկանապետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է բարձրաստիճան ոստիկաններ աշխատանքից ազատելու և նշանակելու մասին:

Նախագահի հրամանագրերով՝

  • Լևոն Երանոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
  • Վարդան Եղիազարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
  • Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ:

Ի դեպ, նախագահի՝ փոխոստիկանապետերին աշխատանքից ազատելու հրամանագրերը ստորագվրել է մայիսի 18-ին, սակայն հրապարակել՝ մայիսի 22-ին: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ մայիսի 11-ին հայտարարեց, որ Լևոն Երանոսյանը կազատվի աշխատանքից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ